«Շենգավիթ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 10-ին եռյակ է ծնվել: Երեխաները ծնվել են վերարտադրողական տեխնոլոգիաների ամենաժամանակակից մեթոդներից մեկի՝ ICSI+IMSI կիրառման շնորհիվ: Նորագույն սարքավորումը, որով համալրվել է «Շենգավիթ» ԲԿ-ը տարեսկզբին, եզակի է իր հնարավորություններով եւ միակն է Հայաստանում: Մասնագետների ջանքերով անպտուղ զույգը երկար տարիներից հետո վերջապես սեփական զավակներն ունեցավ: Նորածին երկու տղան եւ մեկ
Դեռեւս 2008թ. «Շենգավիթ» ԲԿ-ում բացված «Մարդու վերատադրողական առողջության» բաժանմունքը շարունակաբար մասնագիտական նորանոր հաջողությունների հասնելով, վերածվել է կենտրոնի, որի տեխնիկական հագեցվածությունն այսօր առաջնակարգ է:
Նորագույն ինվերսիոն մանրադիտակը, որը թույլ է տալիս կիրառել սպերմատոզոիդի մորֆոլոգիական ընտրում եւ ներարկում ձվաբջիջի մեջ (ICSI+IMSI) այժմ լայնորեն կիրառվում է կենտրոնում: Այս եղանակը եզակի է Հայաստանում եւ հնարավորություն է տալիս հասնել հղիության բարձր արդյունքների: Այս եղանակով ստացված սաղմերը ավելի լիարժեք են ու կենսունակ, ինչի արդյունքում հարաբերականորեն աճում է նաեւ բազմապտուղ հղիության հավանականությունը:
News.am