«Արաբկիր» ԲՀ-ում եզակի վիրահատություն է կատարվել՝ լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային:
Երեխայի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում ախտորոշվել է առաջին անգամ:
Փոխպատվաստման համար մարտի 12-ին Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից «Արաբկիր» ԲՀ է ժամանել մասնագտների խումբ՝ տնօրեն, Բելառուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:
12 ժամ տեւած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը եւ լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:
Վիրահատությունն անցել է բարեհաջող:



