Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել է դպրոցահասակ երեխայի մոտ, մեկուսացվել են նրա դասընկերներն ու ուսուցիչները

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նշվում է, որ երեխայի դեպքը կապ ունի Էջմիածնի նշանադրության հայտնի դեպքի հետ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հայտարարվել է կորոնավիրուսի հաստատված 20 դեպքի մասին: