Ձուկը` կանանց հետծննդյան դեպրեսիայից դուրս գալու միջոց

Օմեգա-3 ճարպային թթուները զարմանալիորեն ազդում են այն կանանց հոգեվիճակի վրա, ովքեր մայրանում են: Մոնրեալի համալսարանի գիտնականների կարծիքով՝ ճաշացանկի մեջ թթուներով հարուստ ձուկ ընդգրկելը օգնում է դուրս գալ հետծննդյան դեպրեսիայից: 

Հետազոտողների կարծիքով՝ երեխա ունենալու տարիքում կանայք կանգնում են դեպրեսիայի սպառնալիքի առջև, իսկ երեխայի ծնվելուց հետո իրավիճակը կարող է սրվել: Հենց հետծննդյան դեպրեսիան է զգալիորեն բարդացնում կնոջ առողջական վիճակը և անդրադառնում երեխայի զարգացման վրա: 

Բացի այդ` հիմքեր կան ենթադրելու, որ օմեգա-3-ը բարձրացնում է մարդու տրամադրությունը: Օմեգա-3-ը պակասում է, քանի որ այն հղիության ընթացքում փոխանցվում է երեխային, իսկ ծնվելուց հետո այն տրվում է կաթի միջոցով: Այս կերպ թթուները կնոջ օրգանիզմում ծննդաբերությունից հետո վեց շաբաթների ընթացքում նվազագույնի են հասցվում: Այդ պատճառով կնոջ ճաշացանկում ձուկն անհրաժեշտություն է՝ հաղորդում է Meddaily-ն:

1in.am