Գնահատման համակարգը դամոկլյան սուր է` կախված երեխայի գլխին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։
«Եթե մի բան այն չանի, գրիչով զինված ուսուցիչը կկարողանա ցածր գնահատական դնել։ Դրա համար մենք ունենք նաև ահ ու սարսափ քննությունների նկատմամբ, որովհետև դա, փաստորեն, միտված է նրան, որ ոչ թե մենք կարողանանք մեր թերությունները տեսնել ու թերությունների վրա աշխատելով բարելավել, այլ պատժել, վերջում Վալտեր Սքոթի նման անկյունում նստեցնել, մի հատ էլ գլխին գլխարկ դնել»,– ասաց նա։
Անափիոսյանի խոսքով ` ծնողն ուզում է, որ երեխան 10 ստանա, և դրա համար նրան տալիս է կրկնուսույցի մոտ պարապելու։ Դա ընդհանրապես միտված չէ նրան, որ երեխան գործնական գիտելիք ձեռք բերի։
Գնահատկանը, Անափիոսյանի խոսքով, պետք է ներկայացնի նրա առաջընթացը նախորդ ձեռքբերումների համեմատ։ Ծնողը պետք է հետաքրքրվի ոչ թե նրանով, թե այսօր երեխան ինչ է ստացել, այլ, թե ինչ նոր բան է սովորել։
Թե ինչ բալային համակարգ կսահմանվի նախարարության նախաձեռնած հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացի ավարտին, առայժմ որոշված չէ։
«Տարբեր դպրոցներ արդեն իսկ տարբեր բալային համակարգեր են կիրառում։ Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ փիլիսոփայություն ենք դրա հիմքում դնում, այսինքն`գնահատում ենք համեմատության համար, երեխայի առաջընթացի համար։ Իհարկե, համեմատություն պետք է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ հաճախ գնահատականը կարող է բնութագրել ոչ թե երեխային, այլ ուսուցչին, թե ուսուցիչը որքան լավ է իր աշխատանքն իրականացրել, կարողացե՞լ է արդյոք նյութը մատուցել, բացատրել, հասցնել երեխային ու գիտելիք ձևավորել, թե ոչ»,– ասաց փխնախարարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։



