Աշխարհի «վատթարագույն» հայրերն ապրում են Մեծ Բրիտանիայում: Նման եզրահանգման են եկել Միացյալ Թագավորության հայրության ինստիտուտի գիտնականները՝ 15 երկրներում անցկացված ուսումնասիրություններից հետո: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ներկայացված զեկույցի համաձայն՝ բրիտանացի տղամարդիկ իրենց երեխաներին ընդամենը 24 րոպե են հատկացնում՝ մայրերի կողմից հատկացվող յուրաքանչյուր ժամի դիմաց: Դրա հետ մեկտեղ բրիտանացիներն իրենց կանանց ավելի շատ օգնում են կենցաղային հարցերում: Նրանք կենցաղում իրենց կանանց օգնելու համար ծախսում են 34 րոպե՝ նույն նպատակով կանանց կողմից ծախսված յուրաքանչյուր ժամի դիմաց:
Հայրիկների վարկանիշում առաջատար են պորտուգալացիները, որոնք իրենց երեխաներին 39 րոպեից ոչ պակաս ժամանակ են հատկացնում: Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Շվեդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Նոր Զելանդիայի հայրիկները:
Աղբյուրը`Ankakh.com