Բացառիկ հնարավորություն` «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների համար
Հարգելի´ մայրիկներ, արդեն տեւական ժամանակ է` «Իմ փոքրիկ»-ը հնարավորություն է ընձեռում ձեզ` հարցեր ուղղելու գինեկոլոգ Պավել Սոցկիյին: Ամիսը երկու անգամ այդ հարցերը խմբավորվում ու պատասխանների հետ մեկտեղ ներկայացվում են ձեր ուշադրությանը: Դրանք առնչվում են ամենատարբեր խնդիրներին` հղիությունից, հակաբեղմնավորիչներից մինչեւ հետծննդաբերական
սեքս ու անպտղություն: Իհարկե, երբեմն շատ բարդ գործ է առանց հիվանդին զննելու, ամբողջական պատմությանը ծանոթանաու եւ առանց տվյալներին տիրապետելու, տալ ախտորոշում եւ ուղղորդել: Շատ հաճախ արդեն տրված հարցերից ծագում են նոր հարցեր, որոնց պատասխանները չափազանց կարեւոր են` գրագետ երկխոսություն վարելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալն ու «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների բազմաթիվ հարցերը` ուղղված Պավել Սոցկիյին` որոշեցինք նախաձեռնել հանդիպում: Մեր կատարած վերլուծությունը վկայում է, որ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին հուզող հարցերն ամենից շատ վերաբերում են վերարտադրողական ֆունկցիային: Հենց այդ խնդիրն էլ կլինի հանդիպման առանցքում, թեեւ անդրադարձ կլինի նաեւ մյուս բոլոր հարցերին, որոնց վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ը բազմաթիվ նամակներ է ստանում` վիժումներ, բորբոքային խնդիրներ, հակաբեղմնավորիչ մեթոդներ, գրագետ հղիություն եւ այլն:
«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը և մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը հրավիրում են մայրիկներին հանդիպման: Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին ` ժամը 17:00, «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնում. հասցե՝ Մոսկովյան 21, բն. 5:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել և գրանցվել` 093 301580 հեռախոսահամարով: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մանկական հավատարմությամբ ՝ «ԻՄ ՓՈՔՐԻԿ»