Ամառը երեխա բեղմնավորելու լավագույն ժամանակն է

Մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ զույգը բախվում է անպտղության խնդրին: 50% դեպքերում տղամարդն է անպտուղ: Տղամարդկային անպտղության հիմնական պատճառներից մեկը սպերմատոզոիդների ցածր շարժունակությունն է: Ոչ շատ շարժուն սպերմատոզոիդները չեն կարող արագ հասնել ձվաբջջին և, հետևաբար, այն բեղմնավորել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Պարմայի համալսարանական հիվանդանոցի հետազոտողներն ուսումնասիրել են 5188 տղամարդու տվյալներ: Գիտնակնաները

պարզել են, որ հուլիսին և օգոստոսին սպերմատոզոիդները շատ ավելի արագաշարժ են, քան հունվարին: Պարզվել է՝ սպերմատոզոիդների շարժունակությունն ամենացածրն է ձմռանը, թեև դրանց քանակը տարվա այդ եղանակին ավելացել է:

 

Որպեսզի տղամարդը կարողանա երեխա բեղմնավորել, նրա սերմնահեղուկում պետք է առնվազն 40% շարժուն սպերմատոզոիդ լինի: Ամռանն այդպիսի տղամարդիկ կազմել են 65,3%: Ձմռանը նրանց թիվը 15,3%-ով նվազել է:

Մասնագետները ենթադրում են՝ սպերմատոզոիդների շարժունակության փոփոխությունը կապված է հորմոնների, օրինակ՝ տեստոստերոնի մակարդակի տատանման հետ:

Աղբյուրը`Slaq.am