Բարի լույս: Ես Հովսեփյան Էվան եմ, ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում 2013 թ. նոյեմբերի 10-ին, բժիշկ Աշոտ Սիրունյանի անմիջական օգնությամբ:
Ձեզ համար ունեմ բարի լուր. այս շաբաթ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 46 երեխա՝ 21 աղջիկ և 25 տղա: Այս շաբաթվա նորածինների թվում կան նաև երկվորյակներ:
Առողջ, երջանիկ և անհոգ մանկություն բոլոր փոքրիկներին: