Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների օնլայն հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:
ԿԳՆ-ից հայտնում են, որ այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ www.stugum.emis.am կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է` ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Այս պարագայում դիմեք Ձեր անձնագրային բաժին։
- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Դարձյալ դիմեք Ձեր անձնագրային բաժին։
-«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»:
Խնդիրը ֆիքսվել է մասնագետների կողմից։ Խնդրում ենք՝ 3-4 օր անց ևս մեկ անգամ ստուգեք կայքը:
-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։
- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը: