Ֆրանսիացի աշակերտների ծնողների դաշնությունը (FCPE) հանդես Է եկել երկրի դպրոցներում երկու շաբաթով տնային առաջադրանքները չեղյալ հայտարարելու առաջարկությամբ: Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local-ին:
FCPE-ի նախագահ Ժան Ժակ Ազանը այսպես Է բացատրել նախաձեռնությունը. «Եթե երեխան առաջադրանքը չի կատարել դպրոցում, ապա ես չեմ կարծում, որ նա դա կկարողանա անել տանը: Ընդհանրապես տնային առաջադրանքներով ուսուցիչներն իրենց աշխատանքի մի մասը անվճար պատվիրակում են ծնողներին»:
Ֆրանսիացի ուսուցիչների կազմակերպությունը (Icem) պաշտպանել Է ծնողների առաջարկը, պարզաբանելով, որ մեծերը միշտ չԷ, որ կարող են իրենց երեխաների հետ միասին կատարել տնային առաջադրանքները, ինչն ազդում Է դպրոցականների գիտելիքների ընդհանուր մակարդակի վրա:
Ֆրանսիական դպրոցների ցածր դասարաններում արգելված Է երեխաներին տնային առաջադրանքներ տալը: Միջին եւ ավագ դասարանների աշակերտները որպես կանոն տանը սովորելու վրա ծախսում են օրական կես ժամից մինչեւ մեկ ժամ: Հանգստյան օրերին այդ ժամանակը սովորաբար ավելանում Է: