Ձվաբջջի մահվան իրական պատճառների բացահայտումը կարող է պաշտպանել անպտղությունից այն կանանց, որոնք քաղցկեղի դեմ բուժում են ստանում : Դրանում համոզված են ավստրալիայի գիտնականները, հաղորդում է BBC-ին: Նրանք հայտնաբերել են երկու սպիտակուց, որոնք անհաս ձվաբջջիջների մահվան պատճառ են դառնում: Արգելափակելով այդ պրոտեինները՝ Ուոլտեր և Էլիզա Հոլլերի Ինստիտուտի, Մոնաշի համալսարանի և Արքայազն Հենրիի բշկափորձագիտական ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ճառագայթային բուժման ժամանակ
Երբ բջջի ԴՆԹ-ն քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման ժամանակ վնասվում է, երկու պրոտեիններ՝ Puma-ն և Noxa-ն, հրահրում են բջջի մահը: Դրա հետևանքով, բուժումից հետո շատ հիվանդներ այլևս երեխա չեն ունենում:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, Puma-ի հեռացումը թույլ է տալիս բուժումից հետո խուսափել ձվաբջջի կորստից: Իսկ բոլոր վնասված ԴՆԹ-երը վերականգնվում են: Այսինքն՝ երեխաների մոտ շեղումներ ի հայտ չեն գալիս: Եթե հեռացնենք նաև Noxa-ն, ապա արդյունքներն ավելի լավը կլինեն: