Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի երկրները պետք է ուշադրություն դարձնեն անչափահասների հղիությունների խնդրի վրա: Կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 15-19 տարեկան 16 միլիոն աղջիկ է հղիանում, և եվս 2 միլիոնը՝ 15-ից ցածր տարիքի աղջիկների շրջանում: Մանկահասակների ու դեռահասների շրջանում հղիությունների վիճակագրական ամենաբարդ պատկերը դիտվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ աղջիկ ծննդաբերում է 18 տարին չլրացած:
Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում կանոնավոր կերպով սեռական հարաբերություն ունեցող անչափահաս աղջիկների 42-68%-ն է օգտվում հակաբեղմնավորիչներից, մինչդեռ այդ ցուցանիշն Աֆրիկայում կազմում է 3- 49%:
1in.am



