Սիրելի ընթերցո՛ղ, մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է: Տոնը սկսել են նշել 1994 թվականից:
ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը:
Ընտանիքի միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Դեռեւս 2011 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:
«Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է բոլորին տոնի առիթով: Հիշեք՝ ընտանիքն ամենաթանկ բանն է աշխարհում, չէ՞ որ մեք լիարժեք երջանիկ ենք, երբ առողջ և ուրախ են մեր ընտանիքի անդամները: