ԱՄՆ-ում շարունակվող տնտեսական դժվարությունների պայմաններում «նվազում Է ծնելիությունը», իսկ «աբորտների թիվն աճում Է, հատկապես ցածր եկամուտ ունեցող կանանց շրջանում»: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում «Աբորտոնոմիկա. տնտեսական անկման ազդեցությունն աբորտի վրա» նոր զեկույցը, որը ներկայացվել Է Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում (ՄԱԱ): Մասնավորապես, հաղորդվում Է, որ այն կանանց համար նախատեսված համազգային «թեժ գծով» այդ թեմայով դիմումների թիվը, ովքեր հայտնվել են կենսական դժվարին կացության մեջ, «2008 թվականից մինչեւ 2009 թվականն աճել Է գրեթե չորս անգամ»:
ԱՄՆ-ում ՄԱԱ-ի միջոցառման գլխավոր նախաձեռնողը եւ մասնակիցը երկրում հայտնի ֆեմինիստուհի Մերլ Հոֆմանն Էր, որը