ԱՄՆ-ում հաստատվել է Pfizer/BioNTech-ի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար․ azatutyun.am

Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) խորհրդատուները միաձայն հաստատել են Pfizer/BioNTech պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար, ինչից հետո պատվաստումները թույլատրելու հրամանը ստորագրել է կենտրոնի տնօրեն Ռեյչըլ Վալենսկին․ գրում է է «Ազատություն»-ը։

Փորձագետները եզրակացրել են, որ պատվաստանյութի օգտագործման դրական ազդեցությունը զգալիորեն գերազանցում է հնարավոր ռիսկերը։ Քննարկվել են սրտամկանի բորբոքման հազվագյուտ դեպքերը, որոնք նկատվել են այս պատվաստանյութի օգտագործումից հետո՝ հիմնականում երիտասարդների մոտ։ 

ԱՄՆ դաշնային կառավարությունն ու Pfizer-ն արդեն սկսել են պատվաստանյութի բաշխումը` նախապատրաստելով երեխաների պատվաստումը: Երեխաներից շատերը վերադարձել են դպրոց՝ առկա ուսուցման:

 

Աղբյուրը՝ azatuyun.am