Ադրբեջանում կարող են արգելել աբորտները: Արգելքը կարող է իր արտացոլումը գտնել «Առողջության պաշտպանության մասին» օրենքում: Այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին:
«Սեռով պայմանավորված աբորտները հանգեցնում են լուրջ հետեւանքների: Աշխարհի մի շարք երկրներում աբորտներն արգելված են:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ բացառության կարգով աբորտն օրենքով կթույլատրվի միայն մի շարք հիվանդությունների առկայության պարագայում:
News.am