Օգոստոսի ծնունդները. ո՞ր մարզում է ամենից շատ լսվել մանկան ճիչ

2015թ. օգոստոսին Հայաստանում ծնվել է 4084 երեխա: Նրանցից 1907-ն աղջիկներ են, իսկ 2177-ը՝ տղաներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: 

Ըստ վիճակագրության՝ ամենից շատ ծնունդները եղել են Երեւանում՝ 2239 փոքրիկ: Մայրաքաղաքում լույս աշխարհ եկած փոքրիկների մեջ նույնպես  տղաները գերիշխող են՝ 1200 տղա, 1039 աղջիկ:  Իսկ մարզերից առաջատարը Շիրակն է, որտեղ օգոստոսին ծնվել է 338 երեխա: Այս մարզում, սակայն, պատկերը հակառակն է՝  170 աղջիկ  եւ 168 տղա:

Դեմոգրաֆիական ամենացածր պատկերը Վայոց ձորում է. այնտեղ ամռան վերջին ամսում ծնվել է 40 երեխա՝ 18 աղջիկ, 22 տղա:

Թող բոլոր փոքրիկները լինեն առողջ եւ ապրեն ծնողների խնամքի ու հայրենիքի խաղաղ երկնքի ներքո: