Վանաձորում 4 տարեկան երեխայի մահվան դեպքի ուսումասիրությամբ կզբաղվի մասնագետների խումբը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ` մասնագետների խումբը մանրամասն կուսումնասիրի Վանաձորում օրերս գրանցված 4 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ կապված մանրամասները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հունիսի մեկին բարձր ջերմությամբ, ջրծաղիկ ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա երեխա: Ըստ որոշ լրատվական կայքերի, բժիշկների կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր: 4-ամյա փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:

Աղբյուրը` http://emedia.am/