«Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Սեպտեմբերի 11-ի տվյալով՝ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։ Նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսներինը` թեթև:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Ձիթհանքով գյոուղում տեղի ունեցած աղիքային ինֆեկցիայի տարածմանը, նմուշառումներ կատարած մասնագիտական խումբը պարզել է վարակի պատճառը:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզ է դարձել, որ այն սնում է նաև Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ ևս։ Առողջապահության նախարարության մասնագետների խմբերը Արագածոտնի մարզի այդ համայնքներում ևս հայտնաբերել են հիվանդների, ովքեր գանգատվել են ստամոքսաղիքային խնդիրներից:
Վերջին շաբաթներին Արարատի ու Շիրակի մարզերում աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել էր մոտ 50 երեխա: