Շշերին փակցրած դրոշմապիտակները՝ չարիք երեխաների համար

Հյութերի, հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակներն իսկական չարիք են դարձել երեխաների համար: Երեխաները ձեռքներն ընկած տուփի, շշերի վրայից պոկում են սոսինձով պատված դրոշմապիտակն ու կուլ տալիս: Իսկ նման դրոշմապիտակներ կան նաև մանուկների համար նախատեսված ըմպելիքների տարաների վրա:

«Հայ ծնողների անկյուն» ֆեյսբուքյան խմբում ծնողներից մեկը խմբի 7 հազարից ավելի մայրիկներին խորհուրդ է տալիս զգույշ և ուշադիր լինել: Նրա 7ամսական բալիկը կուլ է տվել դրոշմապիտակը: Խեղդվող երեխային հասցրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անզգայացումից հետո կարողացել են օրգանիզմից հեռացնել չարաբաստիկ պիտակը: Այս գրառում-զգուշացման տակ արված մեկնաբանություններից կարելի է դատել, որ երեխաների շրջանում նման դեպքերը բազմաթիվ են ու շատ մայրիկներ արդեն անցել են այդ փորձության միջով:

Ծնողներից մի քանիսը կարծիք են հայտնել, որ խնդրով պետք է զբաղվեն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողները:

Շարունակությունը՝ Panorama.am