Շակիրան ցույց է տվել իր երեխային

Կոլումբիացի երգչուհի Շակիրա Մեբարաքը և իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն տարածել են իրենց նորածնի առաջին լուսանկարը:

Երեխան 2 շաբաթական է, նրան անվանել են Միլան Պիկե Մեբարաք, իսկ երեխային ցույց են տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրենց էջում՝ բարեգործական նպատակներով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան Շակիրան այդ կերպ 5-110 ԱՄՆ դոլարի նվիրատվություններ է ընդունում՝ ի նշանավորումն Միլանի ծննդի: Այս կերպ երգչուհին կփորձի օգնել աշխարհի մյուս՝ «նվազ արտոնյալ երեխաներին»:

35-ամյա Շակիրան և 26-ամյա Պիկեն միասին են 2011-ի մարտից:

Tert.am