Հայտնի ճշմարտություն է՝ պաշտպանված է նա, ով քաջատեղյակ է: Եթե մարդն ունի նվազագույն ինֆորմացիա իր օրգանիզմի մասին, չի կարող այն պաշտպանել հիվանդություններից կամ դրանց առկայության դեպքում պայքարի ճիշտ մեթոդների դիմել: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Իմ Փոքրիկ»-ի գործընկեր մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին բացել է իսկական ինֆորմացիոն շտեմարան՝ վիրտուալ տիրույթում:
Կայքէջի հասցեն է www.SOTSKIY.am: «Այն ստեղծվել է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ոլորտում կանանց հանրամատչելի տեղեկություններ տրամադրելու նպատակով»,-ասում է Պ. Սոցկին: Կայքը հնարավորություն կտա կանանց ավելի լավ ճանաչել իրենց օրգանիզմը, ավելի լավ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում նրանում եւ հարկ եղած դեպքում կողմնորոշվել, թե ինչ մասնագետի է հարկավոր դիմել: Մատուցվող ինֆորմացիան հակիրճ է եւ հասանելի բոլոր ընթերցողներին: Այսինքն՝ պետք չէ ունենալ բժշկական կրթություն՝ այն ընկալելու համար:
Կայքը բազմագույն է, չձանձրացնող եւ ամենակարեւորը՝ այն դիտելիս ոչ թե մտածում ես հիվանդության, այլ առողջության մասին:
«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը գործընկեր կայքին մաղթում է բեղուն աշխատանք եւ ակնկալում արդյունավետ համագործակցություն՝ ի շահ ներկա ու ապագա մայրերի առողջության:
Բարի ընթերցանություն