Նախագահը շնորհավորել է փոքրիկներին ու խոստացել իրականացնել նրանց երազանքները

Սերժ Սարգսյանն ու տիկին Սարգսյանը այսօր  հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքների: Տեր և Տիկին Սարգսյանները տոների առթիվ շնորհավորել են երեխաներին` հույս հայտնելով, որ նրանք  կդառնան իրենց արհեստին ու արվեստին շատ լավ տիրապետող մարդիկ: Հյուրընկալված 31 բազմազավակ ընտանիքները ստացել են  նվերներով  զամբյուղներ ու համակարգիչներ:

Նախագահ Սարգսյանն ու առաջին տիկինը հերթով մոտեցել են ընտանիքների սեղաններին ու լսել նրանց երազանքները, ցանկությունները: Նախագահը խոստացել է, որ դրանք կիարականացնի առաջիկայում: Երեխաները դեռ երկար կհիշեն 2011 թվականի դեկտեմբերի 29-ը, որը ֆիքսել է նաեւ խորհրդանշական լուսանկարը: