Որևէ ուտեստ պատրաստելիս հատկապես կարևոր է ճիշտ յուղի ընտրությունը: Ձեր պատրաստած ճաշատեսակները որպեսզի լինեն համեղ և օգտակար, խորհուրդ ենք տալիս օգտագործել «Жара» ապրանքանիշի յուղերը:
«Жара» յուղերը նորույթ են ՀՀ շուկայում, դրանք.
- Բնական են և էկոլոգիապես մաքուր,
- Չունեն տհաճ հոտ կամ համ,
- Տապակելիս չեն այրվում,
- Պատրաստված են բարձրորակ հումքից,
- Իսկ կատարելագործված տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, արտադրության գործընթացում պահպանել յուղի բոլոր օգտակար հատկանիշները:
Շտապեք ձեռք բերել և ինքներդ կհամոզվեք, որ այն լավագույն ընտրությունն է Ձեր ընտանիքի համար:
«Жара» ապրանքանիշը Ձեզ է ներկայացնում համեղ բաղադրատոմսեր, բայց նախ և առաջ զինվեք «Жара Топленое Натуральное» յուղով:
1. Բանանով պուդինգ
Բաղադրիչներ`
4 բաժնի համար
5 բանան
3 ձու
6 ճգ շաքարավազ
2 ճգ կիտրոնի հյութ
1 բաժակ սուխարի
2 բաժակ անանասի հյութ
6 ճգ «Жара» յուղ
Պատրաստման եղանակը`
Բանանները մաքրել, կտրատել և ճզմել պատառաքաղով, լցնել մի քիչ կիտրոնի հյութ:
Առանձին հարել ձվի դեղնուցները, շաքարն ու «Жара» յուղը, ավելացնել բանանի վրա: Այս ամենը լավ խառնել, որի ընթացքում էլ լցնել անանասի հյութն ու ցանել մանրացրած սուխարին:
Սպիտակուցները հարել շաքարի հետ, լցնել բանանի վրա: Ստացված զանգվածը լցնել հատուկ ֆորմայի մեջ, նախորոք յուղով քսված, (զարդարման համար կարելի է ամանի պատերին կտրատված բանանի կտորներ շարել) դնել ջեռոցի մեջ, եփել միջին ջերմաստիճանում 30րոպե:
Այս պուդինգը շատ համեղ է ճաշակել կարմիր գինու հետ:
2. Լազան-Կարկանդակ
Բաղադիչներ՝
2 գլուխ սոխ
1կգ աղացած միս
2 կարմիր պղպեղ
100մլ «Жара» յուղ
2-3 պճեղ սխտոր
200մլ սերուցք
600գր մակարոն
200 գր քերած պանիր
700գր պահածոյացրած լոլիկ
Կանաչի, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը, սխտորը, կարմիր պղպեղը մանրացնել և տապակել «Жара» յուղի մեջ, ավելացնել միսը, աղը, պղպեղը և շարունակել տապակել: 3 րոպե անց ավելացնել լոլիկը՝ իր հյութով, եփել, ավելացնել մանր կտրատած կանաչին: Մակարոնն առանձին կաթսայում խաշել, աղ անել, ջրքամել: Ջեռոցի տախակը յուղել, շերտերով լցնել միսը, մակարոնը, միսը, այնպես, որ վերին շերտում լինի մակարոնը, վերջում ավելացնել պանիրը, սերուցքը, ծածկել փայլաթիթեղով ու եփել 200°C տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Հանել ջեռոցից, փայալթիթեղը հեռացնել ու ևս 10 րոպե եփել մինչև կարմրելը:



