Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։
Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։ Միջոցառումն իրականացվում է սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու՝ կանխարգելիչ նպատակով։