Շատերին է ծանոթ «Ջերմուկ Գրուպ» ընկերության լավագույն ապրանքանիշերից մեկը՝ մանկական բյուրեղը: Սակայն, քչերն են տեղյակ, թե որքան բարեգործական միջոցառումներ են կազմակերպվել մանկական բյուրեղի շնորհիվ: Բազում անապահով ընտանիքներ իրենց բնակարանները համալրել են մանուկների բարեկեցիկ առօրյան ապահովող պարագաներով:
Մանկական բյուրեղն այս տարի ևս շարունակել է իր «Ժպիտներ մանուկներին» արշավը՝ երջանիկ ակնթարթներ պարգևելով անապահով ընտանիքների, մանկատների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, հասարակական կազմակերպություններում ներառված երեխաներին:
Այս բարեգործական արշավում բոլորս էլ ունենք մեր ներդրումը, քանզի մանկական բյուրեղի ամեն շշից 1 դրամ փոխանցվում է բարեգործության:
Միասին կառուցենք անհոգ մանկություն: