Եվրոպայում մարդիկ ամենից հաճախ ծնող են դառնում 29 տարեկանում, Ռուսաստանում` մոտավորապես 20 տարեկանում, իսկ Հնդկաստանում` 19 տարեկանում:
1910թ. Չինաստանում եղավ դեպք, երբ հայր և մայր դարձան 8 և 9 տարեկան տղան և աղջիկը:
Ծննդաբերությունների թվով ռեկորդ սահմանած կինը ռուս գեղջկուհի Ֆեդորա Վասիլևնան է Շույսկի գավառից, ով կարողացել է լույս աշխարհ բերել 69 զավակ: Այդ փաստն արձանագրվել է 200 տարի առաջ: Ընդ որում նա ծննդաբերել է 27 անգամ` լույս աշխարհ բերելով 16 երկվորյակ, ինչը համաշխարհային ռեկորդ է, 7 եռյակ, 4 քառյակ: Ապրել են մանուկներից 67-ը:
Ամենից հաճախ երկվորյակներ ծնվում են Նիգերիայում, որտեղ յուրաքանաչյուր 11 ծննդաբերությանն ընկնում է երկվորյակների ծննդի մեկ դեպք:
Հին Պարսկաստանի տարածքում հնագետները հայտնաբերել են մանկական խաղալիք, որը ճանաչվել է աշխարհում ամենահինը: Խաղալիքը 3000 տարեկան է և պահպանվում է Լուվրում:
Մանուկների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ն է: Իսկ Սեյշելյան կղզիներում այդ տոնը տևում է մեկ ամբողջ ամիս:
Ռումինիայում ստեղծվել է աշխարհում միակ մանկապարտեզը, որտեղ մանուկներին հետևել թույլատրված է ոչ միայն դաստիարակներին, այլև թիկնապահներին: Նրանց հատուկ տեղ է հատկացված, որտեղից նրանք կարող են ուշադիր հետևել իրեն պետերի զավակներին: Նաև բոլոր մանուկներն ունեն բջջային հեռախոս` ծնողներին զանգելու համար:
Անգլիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ համակարգչով առավել հաճախ զբաղվող մանուկները շատ ավելի հեշտ են յուրացնում, 5 անգամ ավելի արագ են սովորում ընթերցանություն և գրություն:
«Ընտանեկան ջերմությունը» կարող է լիովին արտահայտվել թվերով: Երկու մեծահասակներից և երկու մանուկներից կազմված ընտանիքն արտադրում է տարեկան 1300 կիլովատ/ժամ ջերմային էներգիա:
Ըստ եվրոպական ստանդարտի թավշե արջի գլուխը պոկելու փորձը պետք է դիմակայի 10կգ-ից ոչ պակաս քաշ ունեցող մանուկի թաթիկների ուժին:
Ուելսի կրթության բաժանմունքը որոշում է ընդունել կրտսեր դասարանների դասատուներից մեկին աշխատանքից հեռացնել այն բանի համար, որ նա դասի ժամանակ վեցամյա մանուկներին ասել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի: Հիասթափված մանուկները տուն են գնացել արցունքներն աչքերին, ինչն էլ ծնողներին մանկավարժից բողոքելու առիթ է դարձել, քանի որ ծնողների կարծիքով` նա վատ է վարվել մանուկների հետ:
Աղբյուրը` http://www.qahana.am/