Հաղորդում է արագիլը :)

Իսկ դուք գիտեք, որ ամենագիրուկ երեխան ծնվել է Իտալիայում: Նա կշռում էր  10,2 կգ եւ ուներ  76 սմ հասակ:  Նրա մայրն իտալուհի Կարմելինա Ֆեդելեն էր:

Իսկ ամենափոքր բալիկը ծնվել է 2004 թ. ԱՄՆ Իլինոիս նահանգում՝ Լոյոլի համալսարանի բժշկական կենտրոնում: Աղջիկը ժամանակից շուտ էր լույս աշխարհ եկել ու կշռում էր 260 գրամ: Նա այժմ մեծ բալիկ է եւ մյուսներից չի տարբերվում:

 

Իսկ այժմ վերադառնան Հայաստան:  Այս շաբաթ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է  23 աղջիկ և 28 տղա: Շնորհավորում ենք բոլոր բալիկների ծնողներին, մաղթում առողջ և ուրախ մանկություն: