Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշմամբ՝ կասեցվել են «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրությունը և անհատ ձեռնարկատեր Գարիկ Դանիելյանի արտադրամասի «թթվասեր» արտադրատեսակի արտադրությունը:
Երկու արտադրողներին սանիտարական օր կազմակերպելու, արտադրական սարքավորումներն ախտահանելու, նշված սննդամթերքի արտադրությունը ներկայացված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև փորձնական արտադրանք թողարկելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու հանձնարարականներ են տրվել: Միաժամանակ՝ «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ին հանձնարարվել է հետ կանչել իրացման կետերից և օգտահանել 2014 թվականի մայիսի 16-ին արտադրված «Չանախ» պանրի, իսկ Գարիկ Դանիելյանին՝ «թթվասեր»-ի խմբաքանակները:
Խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել մինչև 2015 թ. մայիսի 20-ը: