Բարի լուրը՝ փոքրիկի շուրթերով. «Շենգավիթ» ԲԿ-ում մանկան ճիչը չի դադարում

Ես Լյուբով Վարդանյանն եմ: Արդեն 1 տարի և 7 ամիս է՝ աշխարհի բնակիչ եմ: Ծնվել եմ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ բժիշկ Ռուբեն Թևոսյանի անմիջական օգնությամբ:

Եվ հիմա ուզում եմ լիաթոք ժպիտով հայտնել, որ անցած շաբաթ մեր կենտրոնում ծնվել է 59 երեխա՝ 26 աղջիկ և 33 տղա:

«Շենգավիթ» ԲԿ-ն ու «Իմ Փոքրիկ»-ը շնորհավորում են բոլոր ծնողներին, մաղթում անհոգ ու խաղաղ մանկություն:​