Արմավիրում երեխաներ են հոսպիտալացվել

ՀՀ առողջապահության նախարարությունը մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայք, ահազանգն ստանալ ուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ հետազոտություններ։

 

Վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից և մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաև խոհանոցից և խմբասենյակներից։ Ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ։ Հնարավոր այլ հիվանդներին վաղաժամ հայտնաբերելու նպատակով մարզպետարանի հետ համատեղ կիրականացվեն բակային համայցեր։

 

Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության։ Կազմակերպված բուժման արդյունքում նկատվում է առաջխաղացման դրական տեղաշարժ:

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն