Մանկաբույժները համոզված են, որ աուտիզմը կարելի է ախտորոշել հղիության ընթացքում սովորական ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Հիվանդության դեպքում հղիության երկրորդ եռամսյակում՝ ավելի հստակ 20 շաբաթականում պտղի ուղեղն ու մարմինն անոմալ կերպով աճում են: Այս մասին գրում է ՄԵԴդեյլի.ռու-ն (MEDdaily.ru):
Այս բացահայտումը հույս է ներշնչում, որ կմշակվեն նոր սերնդի ախտորոշիչ թեստեր ու արդյունավետ թերապիա: Եթե ախտորոշումն իրականացվի հղիության ընթացքում, ապա հարկ չկա սպասել 3-4 տարի, որպեսզի ի հայտ գան ախտանիշները:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով աուտիզմի հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները մեկնարկել են 2008-ի դեկտեմբերից:
Շարունակությունը` Panorama.am