«Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական տեղեկատվություն

Ս թ 2107 - ին Շենգավիթ  ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել  1971թծնված ՆՄԱ- ը՝  «Հղիություն 38 - 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական  անամնեզ,  առաջնային  չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային  բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան»  ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։

Պլանային կարգով կինը 21072016թ ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։  Ուշ հետծննդյան շրջանում սկսվել է ատոնիկ արյունահոսություն, նկատվել է  մակարդելիության անկում, որը կոնսերվատիվ միջոցներով չի հաջողվել շտկել։ Առաջատար մասնագետների հետ խորհրդակցելուց հետո արյունահոսության դադարեցման և կնոջ կյանքը փրկելու նպատակով հեռացվել է արգանդը։ Հետվիրահատական շրջանում իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, արյունահոսությունը դադարել է, վիճակը կայունացել, սակայն հաջորդ առավոտյան  ժամը իննի շրջանում   կնոջ վիճակը սկսել է վատանալ, ի հայտ են եկել ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի նշաններ։ Իրականացվել են կրկնակի խորհրդակցություններ առաջատար մասնագետների՝ հեմատոլոգի, նեֆրոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, ինտենսիվ թերապիան շարունակվել է։ Զուգահեռ որոշվել է հիվանդին տեղափոխել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ երկու բժշկական կազմակերպության  տնօրենների փոխհամաձայնությամբ։

Կինը  հուլիսի 22-ին տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շարունակվել է բուժումը՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Նախնական տվյալներով կինը  մահացել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում ներանոթային տարածուն մակարդման (թրոմբոհեմոռագիկ) համախտանիշի պատճառով (արյան մակարդելիության ծանր խանգարում)։

 

  «Շենգավիթ» ԲԿ-ի ողջ անձնակազմը ցավակցում է հարազատներին ու մերձավորներին։