«Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը»

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վիճակագրությամբ` Հայաստանի մայրերի միայն 35 տոկոսն է երեխային կերակրում կրծքով: Մյուսները տարբեր պատճառաբանություններով` արհեստական խառնուրդներ են տալիս: Եվ դա շատ հաճախ նրանց առաջարկվում են հենց ծննդատանը: ՅՈՒՆԻՍԵՖ -ի աջակցությամբ բացված լուսանկարների ցուցահանդեսի նպատակը կրծքով կերակրումը խրախուսելն է` ներկայացնելով դրա առավելությունները:

 

«Հայաստանում ընդունված օրենքով արգելվում է կրծքի կաթի որեւէ արհեստական փոխարինիչի գովազդը բժշկական հաստատություններում: Ծննդատների եւ պոլիկլինիկաների բժիշկները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում իրավունք կունենան առաջարկել մայրերին արհետսական կեր: Մենք հույս ունենք, որ այս կերպ Երեխայի իրավունքը կպաշտպանվի ծննդատնից սկսած»,-ասել է Հենրիետ Արենսը:

 

Աղբյուրը` armnewstv.am