2011թ. առաջին կիսամյակում հանրապետությունում որդեգրվել է 41 երեխա

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում որդեգրվել է 41 երեխա, որից 23-ը' աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որդեգրվել է մինչեւ 6 ամսական 4 երեխա, վեց ամսականից մինչեւ մեկ տարեկան' 12, 1-6 տարեկան' 14, 6- 10 տարեկան' 7, 10 -15 տարեկան' 3, իսկ 15- 18 տարեկան որդերգրվել է ընդամենը 1 երեխա:

Արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 26 երեխա, որից 17-ն աղջիկներ են: Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների

կողմից որդեգրվել է 15 երեխա, որոնցից 6-ն են աղջիկներ:

Կենտրոնացված հաշվառման է վերցված 63 երեխա, որից 39-ն աղջիկներ են: Հաշվառված է նաեւ 181 թեկնածություն: Նրանցից 105-ն արտերկրում վերցված օտարերկյա քաղաքացիներ են, 72-ը' ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 1-ը արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի է եւ 3-ը ՀՀ-ում բնակվող օտարերկյա քաղաքացիներ: