ՀՀ-ում տարեկան ծնվում է 100-120 լսողական խանգարումներով երեխա

Հայաստանում պաշտոնապես գրանցված է լսողական խանգարումներ ունեցող մինչև 18 տարեկան 900 երեխա, սակայն նրանց թիվը անհամեմատ ավելի շատ է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է լսողական խնդիրներով 100-120 երեխա. տարեկան 1000 ծնունդից 2-ը խնդիր ունեն: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Սուսաննա Ժամկոչյանը:

Նրա խոսքով, տարիներ առաջ երեխաների ծնունդից անցնում էր մի քանի տարի, ուշանում էր երեխայի խոսքը, և ծնողները դիմում էին բժշկի, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է` հենց ծննդատանը ստուգվում է նորածնի լսողական համակարգը և խնդիրներ լինելու դեպում

անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում:

«Առողջապահության նախարարության կողմից նորածնային սկրինինգ հետազոտություն է անցկացվում Երևանի 4 ծննադատներում և Վանաձորի մեկ ծննդատանը»,- տեղեկացրեց Ս. Ժամկոչյանը:

Ինչ վերաբերում է լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթությանը, ապա «Հավատ» ՀԿ-ի համանախագահը հաղորդեց, որ Երևանում երեխաների մի մասը հաճախում է ներառական դպրոցներ, իսկ մյուս մասը` ծնողների ցանկությամբ, լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

«Մարզերում չեն գործում ներառական դպրոցներ, և լսողության խանգարումներով երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ»,- ամփոփեց բանախոսը:

 

aysor.am