Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ' հանրապետությունում ծնվել է 16 հազար 365 երեխա, որից 8 հազար 73-ը Երեւանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում ծնվել է 17 հազար 508 երեխա, որից 6 հազար 64-ը Երեւանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարութան հասարակայնության հետ կապերի բաժնից, 2011թ-ի մայիսին Երեւանի ծննդատներում ծնվել է 1693 երեխա, այդ թվում 9-ը' արտերկրից, 429-ը' մարզերից:
Մայրաքաղաքի ծննդատներում նախորդ ամիս առավել մեծ թվով կին ծննդաբերել է Արմավիրի, Կոտայքի,
Նշենք, որ հանրապետությունում 2008թ-ի հուլիսի 6-ից գործում է ծննդօգնութան հավաստագրերի համակարգը, որով ծննդօգնությունն իրականացվում է անվճար:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից անվճար իրականացվում է նաեւ 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը: Դրա հետ կապված հավաստագրերն արդեն տրամադրվել են հանրապետության բուժհաստատություններին: