Ի՞նչ անուն ընտրել փոքրիկի համար. սա հարց է, որ հուզում է ցանկացած զույգի, որ պատրաստվում է երեխա ունենալ: Ծնողները սովորաբար երկար քննարկումներից, մտածմունքներից հետո իրենց փոքրիկի համար ընտրում են թե հոր, և թե մոր համար ընդունելի ու սիրելի անուն, որը գուցե նաև նորաձև է տվյալ ժամանակաշրջանում: Այլ հարց է, թե հետագայում երեխան ինչքանո՞վ կսիրի իր անունը և գոհ կմնա արդյո՞ք ծնողների` իր անվան ընտրությունից:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրությունների` հայ ծնողները աղջիկների համար անուն ընտրելիս
Այսպես` տղաների անուններից առաջին տասնյակում են Նարեկ, Դավիթ, Գոռ, Արման, Էրիկ, Հայկ, Արթուր, Սամվել, Տիգրան, Արմեն անունները: Իսկ աղջիկներին առավել հաճախ կոչում են Միլենա, Էլեն, Անի, Մանե, Անահիտ, Նարե, Մարիամ, Աննա, Մերի, Լիլիթ:
Տղաների նոր` ոչ հայկական, և էլի հաճախ հանդիպող անուններ են Ալենը, Ալեքսը, Արենը: Աղջիկների ոչ հայկական ուններից առավել հաճախ են հանդիպում Անգելինա, Սվետլանա, Մարգարիտա, Մոնիկա, Լաուրա,Վիկտորյա և այլն: