«Մայրիկն ու փոքրիկը»` լուսանկարների մրցույթ «Իմ Փոքրիկում»

«Իմ Փոքրիկ»-ը «Բյուրոկրատ» գրախանութի հետ համատեղ նախաձեռնում է «Մայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթ:

Ներբեռնեք ձեր նախընտրած լուսանկարը, գրանցեք ձեր տվյալները եւ հաստատեք: Կարող եք խնդրել ձեր բոլոր ծանոթ ու անծանոթ բարեկամներին քվեարկել ձեր լուսանկարի օգտին:

Հավանության ամենաշատ ձայները ստացած լուսանկարների հեղինակները կամ հերոսները կստանան մրցանակ:

Թե որն է մրցանակը, կիմանաք, երբ հաղթեք: Իսկ մինչ այդ համոզված եղեք` այն մի նվեր է, որն անգնահատելի է իր արժեքով, կրթող ու զվարճացնող է, ու ամենակարևորը` բարեխիղճ գործածման դեպքում կարող եք անգամ ձեր

փոքրիկի թոռանը ժառանգել:

Ջանասիրաբար անցեք գործի: Աշխատանքը ոչ միայն գեղեցկացնում է մարդուն, այլև պարգևատրում: Եվ հիշեք առաջիկայում ձեզ սպասում են «ամենալացկան», «ամենածիծաղաշարժ», «ամենահմայիչ» ու «ամենաքնկոտ» մանկական լուսանկարների մրցույթները:

Թե ինպես տեղադրել նկարը դիտեք այստեղ:

Մրցույթը մեկնարկում է Օգոստոսի մեկին և կտևի մինչև Սեպտեմբերի մեկը: Ինչպես արդեն հասկացաք խորագրից նկարի վրա պետք է պատկերված լինի մայրիկը և իր հրաշալի փոքրիկը: Հաղթող կճաանաչվի այդ ընթացքում ամենա շատ քվեներ հավաքած նկարը:

Հաջողություն յուրաքանչյուրիդ:

Մանկական հավատարմությամբ` «Իմ Փոքրիկ»