Երեւանի կենտրոնում մանկապարտեզների խնդիրը կարգավորվեց
Երեւանի Կենտրոն համայնքի մանկապարտեզների սաների մի խումբ ծնողներ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Երեւանի քաղաքապետարանի հետ խնդիրը կարգավորվել է:
«Ապրիլի 18-ից Երեւանի Կենտրոն համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ կիրառված անհիմն բանավոր հրահանգ արձակողներն ընկրկեցին, եւ հրահանգը դադարեց պարտադրաբար կիրառվել 2732 սաների վրա»:
Ըստ ծնողների, այսօր` ապրիլի 21-ին, արդեն լարվածությունը ծնողներ-մանկապարտեզ-քաղաքապետարան եռանկյունում թուլացել է: «Քանի որ երեկ երեկոյան քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երեւանի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, իր առաջին պղուղները տվեց դրանից մի քանի
Այս նոր հրահանգը ենթադրում է, որ մանկահասակ երեխաների առաջ դռներ չեն փակվի, նրանց ծնողներն էլ իրենց երեխաների օրը կհամակարգեն` իրենց օրվա գրաֆիկին համապատասխան»:
News.am
Վերջ անհեթեթ և անհիմն որոշմանը. Ծնողները տոնում են իրենց հաղթանակը
Երևանի Կենտրոն համայնքի 20 մանկապարտեզներում քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ապրիլի 18-ից գործող փորձնական ծրագիրը դադարել է պարտադրաբար կիրառվել 2732 սաների վրա:
Այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել Կենտրոն համայնքի մանկապարտեզների սաների ծնողները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր, ապրիլի 21-ին, արդեն լարվածությունը ծնողներ-մանկապարտեզ-քաղաքապետարան եռանկյունում թուլացել է, քանի որ երեկ երեկոյան քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երևանի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, իր առաջին պտուղը տվեց դրանից մի քանի ժամ անց. տնօրեններին հրահանգվեց մանկապարտեզում ներկա երեխաների թիվը հաղորդել թաղապետարան առաջին անգամ 9-ին, երկրորդ անգամ 9:30, նախկին 8:30-ի փոխարեն: Այս նոր հրահանգը ենթադրում է, որ մանկահասակ երեխաների առաջ դռներ չեն փակվի, նրանց ծնողներն էլ իրենց երեխաների օրը կհամակարգեն` իրենց օրվա գրաֆիկին համապատասխան»:
Ծնողները նաև հղում են անում «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքին (ընդունված 2005 թվականի նոյեմբերի 15-ին), որով սահմանվում է.
«Հոդված 28. Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների իրավունքները և պարտականությունները
1. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն՝
ա) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.
բ) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.
գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը.
դ) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին»:
ինչպես նաև` «2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տևողությունը սահմանում է նրա հիմնադիրը` կրթության և առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում սահմանվում է աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:»` «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի (ընդ, 15.11.2005), գլուխ 3, հոդված 11, 2-րդ կետ:
«Սա նշանակում է, որ ծնողները կարող են համապատասխան դիմում ներկայացնել մանկապարտեզի տնօրենին և իրենց երեխային մանկապարտեզ հանել` դիմումում նշված ժամին: Իսկ դիմումը չընդունելու կամ այլ տարբերակով երեխայի ազատ գրաֆիկով հաճախելիությանը խոչընդոտելու դեպքում` դիմել դատարան: Այսօր արդեն մի շարք մանկապարտեզներում ծնողները դիմում են ներկայացրել տնօրեններին», -ասված է հայտարարության մեջ:
Panorama.am
Վերանայվեց երեխաների մանկապարտեզ առավոտյան 8:30-ից ոչ ուշ ներկայանալու վերաբերյալ որոշումը
Ապրիլի 20-ի երեկոյան Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երեւանի Կենտրոն համայնքի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, մանկապարտեզների տնօրեններին հրահանգվեց մանկապարտեզում ներկա երեխաների թիվը հաղորդել թաղապետարան առաջին անգամ ժամը 9-ին, երկրորդ անգամ 9:30՝ նախկին 8:30-ի փոխարեն: Այսպիսով մանկահասակ երեխաների առաջ մանկապարտեզների դռները չեն փակվի, իսկ նրանց ծնողներն էլ երեխաների օրը կհամակարգեն իրենց օրվա գրաֆիկին համապատասխան։
Հիշեցնենք, որ Կենտրոն համայքնում տեղակայված մանկապարտեզների սաների մի խումբ ծնողներ ապրիլի 18-ին առավոտյան գնացել էին քաղաքապետարան` Կարեն Կարապետյանի մանկապարտեզներին առնչվող վերջին որոշման հետ համաձայն չլինելու կապակցությամբ: Համաձայն քաղաքապետի բանավոր հրահանգի համայնքում մանկապարտեզները երեխաներին պետք է ընդունեին առավոտյան 8:30-ից ոչ ուշ։
Nt.am
Կենտրոնի մանկապարտեզների խնդիրը կարգավորվեց
Ապրիլի 18-ից Երևանի Կենտրոն համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների նկատմամբ կիրառված անհիմն բանավոր հրահանգ արձակողներն ընկրկեցին, և հրահանգը դադարեց պարտադրաբար կիրառվել 2732 սաների վրա: Այսօր` ապրիլի 21-ին, արդեն լարվածությունը ծնողներ-մանկապարտեզ-քաղաքապետարան եռանկյունում թուլացել է, քանի որ երեկ երեկոյան քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո, որին մասնակցում էին Երևանի 3 մանկապարտեզների սաների ծնողներ, իր առաջին պղուղները տվեց դրանից մի քանի ժամ անց. տնօրեններին հրահանգվեց մանկապարտեզում ներկա երեխաների թիվը հաղորդել թաղապետարան առաջին անգամ 9-ին, երկրորդ անգամ 9:30, նախկին 8:30-ի փոխարեն: Այս նոր հրահանգը ենթադրում է, որ մանկահասակ երեխաների առաջ դռներ չեն փակվի, նրանց ծնողներն էլ իրենց երեխաների օրը կհամակարգեն` իրենց օրվա գրաֆիկին համապատասխան:
Կենտրոն համայնքի մանկապարտեզների սաների ծնողներ
Lragir.am