Երևանի քաղաքապետարանը գործարկել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման օնլայն հարթակը՝ mankapartez.yerevan.am-ը:
Կայքում ներկայացված են 160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա: Բոլոր տվյալները մատչելի են բոլորին:
Մանկապարտեզների կառավարման այս համակարգը ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձրել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:
Կայքի միջոցով երեխային գրանցելու ընթացակարգը՝ տեսանյութում: