ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար 1400 ընտանիքի տրվել է 430 հազարական դրամ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխաների համար 1400 ընտանիքների տրվել է 430 հազարական դրամ: Ապրիլի 1-ի դրությամբ` հանրապետությունում ծնված առաջին եւ երկրորդ երեխայի համար 6 հազար 987 ընտանիքի տրվել է 50 հազարական դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը, բոլոր

նախատեսված գումարները տրվում են ժամանակին, առանց ուշացումների: Նշենք, որ 2007թ-ին ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխաների համար նախատեսված է եղել 200 հազար դրամ, 2008թ-ին` 300 հազար դրամ, իսկ 2009թ-ից սկսած` վճարվում է 430 հազար դրամ: