Սիրելի մայրիկներ,
Ինչպես բոլորդ, այնպես էլ «Իմ փոքրիկ»-ը բուռն աշխատանքային տարվա հաճելի հոգնությունը ուզում է թոթափել կարճաժամկետ հանգստով: Բայց ինչպես մոր ու զավակի, այնպես էլ «Իմ փոքրիկ»-ի ու իր ընթերցողների բաժանումը երկարատեւ լինել չի կարող: Մինչեւ սեպտեմբերի 1-ը կայքը կհավաքի իր ողջ ներուժն ու նորովի կներկայա ձեզ ու ձեր փոքրիկներին: Մինչ այդ գրեք մեզ, ուղղեք ձեր հարցերը, առաջարկություններն ու ակնկալիքները: «Իմ փոքրիկ»-ը խոտանում է գոհացնել ձեզ ու ձեր փոքրիկներին թե պատասխաններով եւ թե այն տեղեկատվությամբ, որն ակնկալում եք ստանալ մեզնից:
Աշխատանքային տարվա մեկնարկը կկայանա «Մայրիկն ու փոքրիկը» մրցույթի ամփոփումով: «Իմ փոքրիկ»-ը երկար չի սպասեցնի, ու ձեր ժամանցը կհագենա նորանոր մրցույթ-խաղերով: Իսկ մինչ այդ օգտվեք կայքի անժամանակավրեպ տեղեկատվությունից ու ժամանցի բոլոր տարբերակներից...
Սպասեք անսպասելին....
Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»