Հայաստանում ճապոնական մշակույթի օրերի շրջանակներում նախատեսված ծրագրերն անավարտ են մնացել` Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի դեպքերի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղագիտության ազգային կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի ձեռարվետի խմբի ղեկավար, եւ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, սա մեր երկրում ճապոնական մշակույթի օրերի անցկացման երրորդ տարին պիտի լիներ: Նախաձեռնողը Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատունն էր:
«Այստեղ եղած մեր ճապոնացի գործընկերները լինում են բոլոր միջոցառումներին: Նրանց սփոփելու մեծ ցանկություն կար, ուստի հայերեն-ճապոներեն մանկական ներկայացում ցուցադրեցինք, իրենց էլ հրավիրեցինք: Ներկյացումից
Այս ամենի արդյունքում միտք ծնվեց ինչ-որ կերպ օգնություն կազմակերպելու: «Ի վերջո օրիգամիով Հայաստանում զբաղվող ընկերություն ենք: Այդ իսկ պատճառով մեր մանկական ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք պիտի կազմակերպենք, բարեգործական ներկայացումներ խաղանք: Չգիտեմ` այդ հասույթը որքանով մեծ կլինի, բայց փաստ է, որ երեխաները մեծագույն ոգեւորությամբ են պատրաստվում»,- նշեց նա` հավելելով, որ ցուցահանդես-վաճառքի անցկացման ստույգ տեղն ու օրը պարզ կդառնա առաջիկա օրերին: