Ըստ մանկական հոգեբան Անահիտ Հարությունյանի` երեխայի դաստիարակությունն այդքան էլ դյուրին չէ: Թվում է, թե բավական է երեխան լսի ծնողի խորհուրդներն ու խնդրանքները, արդեն կարելի է երեխային դաստիարակված համարել: Հաճախ փոքրիկին վախեցնելով` մենք ինքներս ենք նրան կենտրոնացնում իր իսկ սխալի շուրջ:
Հոգեբանն առաջարկում է չօգտագործել նախադասություններ, որոնք հակառակ արդյունք կտան երեխայի դաստիարակության հարցում, օրինակ`«եղբորիցդ կամ քրոջիցդ օրինակ վերցրու», «եթե չլսես, ես կկանչեմ բոբոյին», «եթե չարագացնես, ես մենակ կգնամ»:
«Նման համեմատությունը,-նշում է հոգեբանը,-երեխայի մոտ մրցակցության, խանդի զգացողություն է առաջացնում` արմատավորելով անինքնավստահություն: Փոքրիկները վախենում են մենակ մնալուց, ճիշտ չէ նրանց հուզմունքն ու անհանգստությունը չարաշահել: Նրբանկատ մանկական
Հոգեբանի խոսքով` չի կարելի երեխային պատժել ծեծի միջոցով, ինչը ոչ միայն որևէ օգուտ չի տալիս երեխայի դաստիարակության հարցում, այլև վտանգավոր է նրա առողջության համար:
«Ծնողները պետք է ավելի զգուշավոր լինեն երեխայի համար պատժամիջոց ընտրելու հարցում, քանի որ դրանցից մի քանիսը կարող են խոչընդոտել մտավոր զարգացմանը: Խոսքը վերաբերում է 2-4 և 5-9 տարեկան երեխաներին»,-ասում է հոգեբանը:
Հոգեբան Հարությունյանը խորհուրդ է տալիս երեխաներին սովորեցնել հաղթահարել էմոցիաները, զարգացնել տրամաբանական մտածողությունը` ստիպելով խորհել, թե ինչի կհանգեցնի նրան վարքագիծը և չմտածված արարքը:
Անի Ասատրյան