9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել

9-ը կասկածելի դեպքերով թեստերի պատասխաններում ՀՀ առողջաահության նախարարն ինձ քիչ առաջ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքում պատասխանը բացասական է, այսինքն՝ նշանակում է այդ քաղաքացիների մոտ կորոնավիրոս չի հայտնաբերվել:

Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան: «Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,-ասաց վարչապետը և նշեց, որ այս պրոցեսը շարունականան, և երբ հայտնաբերվում է կասկածելի դեպքեր կամ մարդիկ են ասում, որ կասկածում են՝ այդ դեպքերը պատշաճ ստուգվել են: 

Վարչապետը տեղեկացրեց, որ Գոլդեն փելես հյուրանցում գտնվող հայրանակիցների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու մոտ նեգատիվ փոփոխություն չկա: «Նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ինչը շատ լավ նշան է»,-ասաց նա: