7 կգ քաշով երեխա է ծնվել

Հնդկաստանում  շուրջ 7 կգ քաշով աղջիկ Է ծնվել: Երեխան լույս աշխարհ Է եկել կեսարյան հատման օգնությամբ: Փոքրիկը 19-ամյա մոր առաջին երեխան է:

Հնդկաստանի համար սա նորածնի ռեկորդային քաշ է, բայց ոչ՝ աշխարհի: Համաշխարհային ռեկորդակիր է համարվում 10,3 կիլոգրամ քաշով փոքրիկը, որը ծնվել է 1995 թվականին Իտալիայում: