Իսպանիայի Լուգո քաղաքի բնակչուհին 62 տարեկան հասակում աղջիկ է ունեցել։ Լինա Ալվարեզը երեք երեխա ունի․ ամենամեծը 28 տարեկան է, իսկ միջնեկը՝ 10։
Լինայի փոքրիկ աղջիկը ծնվել է 2,3 կգ քաշով, նրան անվանակոչել են ի պատիվ մայրիկի։ Երեխան նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել, փոքրիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով, հաղորդում է The Mirror-ը։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կինն ասել է , որ հիանալի է իրեն զգում և կարծես ինքը ոչ թե 62 տարեկան է, այլ երկու անգամ ավելի փոքր։ Խոսելով նորածնի մասին՝ նա ասել է, որ շնորհակալ է ճակատագրին նման նվերի համար։
Կինը հղիացել է փորձանոթային բեղմնավորման միջոցով։ Բժիշկների մեծ մասը չէր համաձայնում ԷԿՈ անցկացնել, բայց կնոջը հաջողվեց գտնել մի գինեկոլոգի, ով գնաց այդ քայլին։
Նշենք, որ Լինայի մոտ հղիանալու հավանականությունը կազմում էր ընդամենը 6 տոկոս։
Աղբյուրը`1in.am