The Walt Disney ընկերությունը ստեղծել է Togetherville սոցիալական ցանցը, որը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար: Այս մասին գրում է Cnet գործակալությունը:
«Ֆեյսբուքի» նմանությամբ ստեղծված Togetherville-ը գործարկվել է 2010-ի մայիսին: Ծնողներից եւ երեխաներից պահանջվում է տեղադրել բացառապես ճիշտ տեղեկություններ իրենց ով լինելու մասին:
Կայքը երեխաներին հնարավորություն է տալու կապվել ընկերների եւ բարեկամների հետ միայն ծնողների վերահսկողության ներքո: Երեխաներին առաջարկվելու են նաեւ հատուկ նրանց համար ստեղծված խաղեր ու տեսահոլովակներ:
www.yerkir.am



